այաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 հաստատված դեպք, որից երկուսը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ: Ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում հասավ 26-ի: Ժամը 19:30-ի դրությամբ իրավիճակն իր «Ֆեյսբուք»-ի էջում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք»,-գրել է Թորոսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ մինչև օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:
Սպասվում է ևս մեկ թարմացում:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1170181899834740