Գլխավոր Լուրեր «Ամեն փայլուն բան չի, որ գլուխ է, զսպվածություն ցուցաբերեք». Էնֆիաջյանը՝ Աշոտյանին

«Ամեն փայլուն բան չի, որ գլուխ է, զսպվածություն ցուցաբերեք». Էնֆիաջյանը՝ Աշոտյանին

3929
0

Մենք շատ լավ գիտենք, թե Հայաստանում ինչ տնտեսական վիճակ է, ինչ մենաշնորհային իրավիճակ է տիրում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նա դիմեց ՀՀԿ-ական պատգամավորներին հիշեցնելով, որ իրենց իշխանության տարիներին հարյուրավոր դիմումներ են ստացվել եվրոպական դատարան մարդու իրավունքների խախտումների փաստերով.

«Այս 10 տարիների ընթացքում շուրջ 500 հազար մարդ արտագաղթել է: Տիկին Նաղդալյան այս ամբիոնից խոսում եք որպես ՀՀ քաղաքացի: Դուք մոտ 3 մլն դրամի հեռախոսով խոսել եք ՀՀ քաղաքացու փողերով: Ամիսներով չուզեցաք մարել այդ գումարը, դրանից խոսեք:

Պարոն Աշոտյան, դուք ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ եք: Ես 2012-ին ձեզ ասել եմ, հիմա եւս մեկ անգամ ասում եմ՝ ամեն փայլուն բան չի, որ գլուխ է, զսպվածություն ցուցաբերեք: ՀՀ քաղաքացին իր դիրքորոշումը ՀՀԿ-ին հայտնել է»,-ընդգծեց Էնֆիաջյանը:

Պատգամավորն անդրադարձավ ամբիոնից հնչեցրած մեկնաբանություններին՝ նախընտրական շրջանում իրենց կողմից 15 կետեր ներկայացնելու հանգամանքին. «Մենք լավ գիտենք, թե ինչ 15 կետեր են ներկայացրել, լավ հասկանում ենք, թե ինչ պատասխանատվություն են կրում: Պարո՛ն Հարությունյան, մեզ իրավապաշտպան պետք չէ, եթե փորձում եք շահեր ներկայացնել, լավ կլինի, որ ներկայացնեք ամիսներ առաջ հասարակությունը «կարտոշկա ուտողների» ու «միս ուտողների» բաժանելու հանգամանքի հետ կապված: Պարոն Շարմազանովն ասում է, թե 7 տոկոսանոց աճ ապահոված տնտեսություն ենք հանձնել ձեզ: Պարո՛ն Շարմազանով, էդ ի՞նչ 7,5 տոկոս աճող տնտեսություն եք փոխանցել, որ ամեն երկրորդ քաղաքացին վարկեր ունի, 1 միլիոնը աղքատ է»,- շեշտեց նա:

Նոր տեսանյութ.