Գլխավոր Լուրեր Որոշ ավիաընկերություններ չեղարկել են դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը....

Որոշ ավիաընկերություններ չեղարկել են դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը. Քաղավիացիայի կոմիտե

1375
0

Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ եւ ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը:

Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ նշելով չեղարկված չվերթները:

• «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչեւ ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը,

• «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երեւան-Անապա-Երեւան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաեւ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը,

• «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ եւ Միլան քաղաքներ եւ հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչեւ ապրիլի 8-ը ներառյալ,

• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երեւան-Մոսկվա/Վնուկովո/-Երեւան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի եւ ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի)

• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երեւան-Լիոն-Երեւան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի եւ ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։

• «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երեւան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 եւ 31-ի չվերթերը,

• «Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երեւան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի եւ ապրիլի 14-ի չվերթերը,

• «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երեւան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը,

• «Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երեւան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաեւ մարտի 19-ից մինչեւ մարտի 31-ը բոլոր չվերթերը,

• «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երեւան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչեւ ս.թ. մարտի 28-ը,

• «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիեւ-Երեւան-Կիեւ ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի եւ ապրիլի 1-ի չվերթերը,

• «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երեւան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը,

• «Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երեւան-Դուբայ ուղղությամբ մարտի 19, 20-ի կանոնավոր չվերթերը,

• «Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիեւ-Երեւան-Կիեւ ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը,

• «Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաեւ դեպի Երեւան։

Նշենք, որ կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածմամբ պայմանավորված՝ հնարավոր են արագ զարգացումներ եւ փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետեւողական լինել եւ հետեւել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին։

Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հնարավորինս կփորձի թարմացնել չեղարկումների ցուցակը։ Միեւնույն ժամանակ հորդորում ենք մշտական կապի մեջ լինել ավիաընկերությունների հետ։