ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Երևանի սուպերմարկետներում ու մթերային խանութներում: Փաշինյանը «Ֆեսյբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հեռարձակվող շրջայցի ընթացքում ծանոթանում է խանութներում ապրանքների առկայության հետ կապված իրավիճակին:
Քաղաքացիների Փաշինյանի հետ զրույցում հայտնում են, որ խանութներում ապրանքների առկայության հետ կապված խնդիրներ չկան, իսկ իրենք զբաղվում են իրենց ամենօրյա գնումներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ պարենի խնդիր Հայաստանում չկա, իսկ քաղաքացիներին կոչ էր արել «ճգնաժամային» գնումներ չանել: