Գլխավոր Լուրեր Հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների...

Հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը. Ավինյան

1041
0

Հերթական ցուցումով հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:

Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով»,- ասված է գրառման մեջ։

📢Հերթական ցուցումով հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր…

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Вторник, 17 марта 2020 г.