Գլխավոր Լուրեր Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

701
0

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել:  «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը:

«Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել (12-ի մասին դեռ երեկ էինք տեղեկացրել, 1-ի պատասխանը ստացել ենք այսօր)»,-ասված է հաղորդագրության մեջ: