Գլխավոր Լուրեր ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին փոխանցվել է 100 միլիոն դրամ

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին փոխանցվել է 100 միլիոն դրամ

758
0

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին  փոխանցվել է 100 միլիոն դրամ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը 650 վճարում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նոր տեսանյութ.