Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ նրա ընկերուհին վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին 26-ամյա ֆուտբոլիստը գրել է Ինստագրամում։
«Ստացել ենք կորոնավիրուսի թեստերի արդյունքները։ Դրանք դրական են։ Բարեբախտաբար, մենք մեզ հրաշալի ենք զգում։ Շնորհակալություն հաղորդագրությունների համար»,- գրել է Դիբալան։
«Յուվենտուսում» կորոնավիրուսով վարակված են նաեւ պաշտպան Դանիելե Ռուգանին եւ կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին։ Վարակը հաստատվել էր նաեւ Ռուգանիի ընկերուհու մոտ, որը հղի է։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ վենեսուելական El Nacional-ը գրել էր, թե Դիբալան վարակվել է, սակայն ֆուտբոլիստը հերքել էր լուրը։
https://www.instagram.com/p/B-AUaXkquGH
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...