ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ պարզաբանելով պարետատան այսօրվա որոշումը՝ առևտրի կենտրոնները վաղվանից փակելու մասին:
«Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):
Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը:
Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել »,-գրել է նա։
Ավելի ուշ Բաբկեն Թունյանը ևս մեկ պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ արգելքը չի տարածվում տոնավաճառների և հագուստի խանութների վրա, դրանք կշարունակեն աշխատել:
Հիշեցնենք, որ այսօր պարետը տեղեկացրել էր, որ պարետատան որոշմամբ վաղվանից ՀՀ տարածքում կփակվեն առևտրի կենտրոնները, խաղատները, բուքմեյքերական գրասենյակները, բարերը, գիշերային ակումբները և ժամանցի այլ վայրեր:
https://www.facebook.com/babken.tunyan/posts/1699714036836206