Գլխավոր Լուրեր Կորոնավիրուսի 249 դեպք, մեկ ծայրահեղ ծանր հիվանդ, 4 ծանր հիվանդ. վարչապետը ուղերձով...

Կորոնավիրուսի 249 դեպք, մեկ ծայրահեղ ծանր հիվանդ, 4 ծանր հիվանդ. վարչապետը ուղերձով դիմեց ժողովրդին

1072
0

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 249-ի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պացիենտների մեծ մասը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մի մասը նույնիսկ ջերմություն չունի, եւ նրանցից շատերը հավանաբար կապաքինվեն նույնիսկ առանց դեղամիջոցների ընդունման։ Այս պահին նրանց՝ բուժհաստատությունում գտնվելու հիմնական նպատակը այն է, որ նրանք ուրիշ քաղաքացիներին չվարակեն։

Վարչապետի խոսքով՝ վարակակիրների շրջանում 65 տարեկանից բարձր 11 անձ կա, 70-ից բարձր՝ 5 անձ, իսկ 80-ից բարձր տարիքի պացիենտներ չկան։ 30 հոգի հիմա թոքաբորբ է տանում, եւ նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, եւ մեկի՝ 77-ամյա պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է։

Այս պահի դրությամբ Հայաստանում ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում՝ տներում։

Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչպես ամբողջ մարդկությունը, դժվար օրեր են ապրում: Նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլեւ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում: Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 24 марта 2020 г.