Գլխավոր Լուրեր Տիգրան Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ ac19.am հավելվածը

Տիգրան Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ ac19.am հավելվածը

1305
0

Հայաստանում գործարկվել է ac19.am հավելվածը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հարցման մասնակցել։ Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը նշել է, որ հավելվածը քաղաքացուն կօգնի կողմնորոշվել և հասկանալ, թե կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:

Ավինյանը ընդգծել է, որ քաղաքացին հարցաշարին պետք է հնարավորինս ճշգրիտ պատասխանի։

« Ճշգրիտ պատասխաններից համաճարակաբանները կհասկանան ձեր վիճակը և արդյոք որևէ միջոց պետք է ձեռնարկել, թե ոչ։ Այդ ամբողջ տվյալները կուտակվելու են մեզ մոտ և այդ տվյալների վերլուծության համար մի փոքր ժամանակ է պետք գալու, բայց պետք է համոզված լինեք, որ այդ տվյալների վերլուծության արդյունքում, եթե կարիքը կա, համաճարակաբանները կկապնվեն ձեզ հետ»,- ասել է  Ավինյանը։

Ըստ փոխվարչապետի՝ ներկայումս հավելվածը հասանելի է android համակարգով հեռախոսների համար, հետագայում iOS-ով նույնպես հասանելի կլինի։  Հարցաշարին հնարավոր է պատասխանել նաև համակարգչի միջոցով՝ ac19.am հասցեով։