Գլխավոր Լուրեր Կորոնավիրուսից ապաքինվել է 14 քաղաքացի. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Կորոնավիրուսից ապաքինվել է 14 քաղաքացի. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

0
1297

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նոր տվյալներ է հրապարակել․

21։00-ի դրությամբ.

 Բուժվել է 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։

 Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։

 Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։