Գլխավոր Տնտեսական Varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը․ տնտեսագետ

Varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը․ տնտեսագետ

1539
0

News.am-ը գրում է․

Varks.am կազմակերպության վարկառուներն, ամեն դեպքում, պետք է իրենց վարկային պարտավորությունները կատարեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով նշված կազմակերպության լուծարման Կենտրոնական բանկի որոշմանը։

Պարսյանը նշեց, որ Կենտրոնական բանկը որոշում է կայացրել Varks.am-ին լիցենզիայից զրկելու այն հիմքով, որ վարկային կազմակերպոոթյան նվազագույն կանոնադրական կապիտալի չափը չի բավարարում, նվազագույն կանոնադրական կապիտալը 3 միլիարդ դրամ է. «Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է ենթադրենք ինքը ցույց է տվել, որ ունի 1 միլիոն դոլարանոց շենք, իսկ Կենտրոնական բանկն ասում է արժանահավատ չես, 1 միլիոն դոլար չէ, այլ 700 հազար դոլար»։

Նրա խոսքով՝ Varks.am-ից ավելի վատ կարգավիճակում գտնվող բանկեր եւ կազմակերպություններ կան, որոնք այժմ հանգիստ գործունեություն են ծավալում. «Կենտրոնական բանկի այս որոշումը նաեւ այս տեսանկյունից պետք է նայել, ինչո՞ւ Varks.am–ը եւ ոչ նրանք, կարծում եմ այդ հարցին հենց ԿԲ–ն պետք է պատասխանի»։

Պարսյանն անդրադարձավ նաեւ վարկային պարտավորությունների մարելուն. «Պետք է լուծարային հանձնաժողով նշանակվի եւ հանձնաժողովի նախագահը պետք է գույքագրի կազմակերպության պարտավորությունները՝ ում ինքը պարտք է եւ ովքեր իրեն են պարտք։ Ովքեր իրեն պարտք են պետք է այդ գումարները հավաքագրի՝ լուծարային հանձնաժողովը եւ նրա նախագահը եւ մուտք անի լուծարային հաշվի վրա»։

Նրա խոսքով՝ այդ գումարները մուտք գործելով հաշվի վրա՝ փակվում են կազմակերպության պարտավորությունները. «Առաջինը փակվում է գրավադրված գույքի պարտավորությունը, ենթադրենք կազմակերպություւն իր ավտոմեքենան ինչ որ տեղ գրավ էր դրել, գումար էր վերցրել, երկրորդը փակվում է աշխատողների աշխատավարձերը, երրորդը՝ հարկային պարտավորությունները, չորրորդը՝ այլ պարտավորություններ, ենթադրենք գրիչ է գնել մեկիս, դրանց գումարն է եւ հինգերորդը՝ ինչ մնում է գումարը, փոխանցվում է արդեն կազմակերպության հիմադիրներրին: Ինչ վերաբերում է վարկառումներին, ապա Varks.am կազմակերպության վարկառուներն ամեն դեպքում պետք է իրենց վարկային պարտավորությունները կատարեն, անկախ նրանից թե այդ գումարը կազմակերպությանը կտրամադրեն, թե ստեղծված հանձնաժողովին։»։

Տնտեսագետը նաեւ հավելեց,  որ Varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի. «Եթե ուզում ենք ազատվել վաշխառու կազմակերպություններից, պետք է փոխենք Կենտորանական բանկը և նրա դրամավարկային քաղաքականությունը»։

Հիշեցնենք, որ ԿԲ-ն այսօր varks.am֊ին զրկել է լիցենզիայից: