Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Ոստիկանությունն այլևս լուսաձայնային նռնակներ չի կիրառելու խաղաղ ցուցարարների դեմ (տեսանյութ)

Ոստիկանությունն այլևս լուսաձայնային նռնակներ չի կիրառելու խաղաղ ցուցարարների դեմ (տեսանյութ)

2273
0

Ոստիկանությունն այլևս չի օգտագործելու լուսաձայնային նռնակները խաղաղ ցուցարարների դեմ, ցույց ցրելու համար չեն կիրառվելու, դրանք կօգտագործվեն միայն քրեական տարրերի վնասազերծման համար: Այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Երեկ հանդիպում եմ ունեցել ոստիկանապետի՝ Վալերիյ Օսիպյանի հետ, և երկար քննարկումներից հետո եկել ենք եզրահանգման, որ լուսաձայնային նռնակներն այլևս չեն օգտագործվելու ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ»:

Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ անգամներ Խորենացի փողոցում, Բաղրամյան պողոտայում այդ նռնակներն օգտագործվել են խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի պատճառով շատ մարդիկ նույնիսկ հաշմանդամություն ունեն:

https://www.facebook.com/simonyanalen/videos/1578414895618894/

Նոր տեսանյութ.