Գլխավոր Լուրեր Հայաստանում կորոնավիրուսից բուժված քաղաքացիների թիվը հասել է 28-ի

Հայաստանում կորոնավիրուսից բուժված քաղաքացիների թիվը հասել է 28-ի

795
0

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել է ևս 10 քաղաքացի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կրկնակի բացասական թեստով, ապաքինված դուրս է գրվել ևս 10 քաղաքացի: Այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է: Այս պահին ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված քաղաքացի, 1 մահ: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 300 է»,- ասաց նախարարը:

Թորոսյանը հայտնեց, որ վարակվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: