Գլխավոր Լուրեր Ինֆեկցիոն հիվանդանոցում 2 պացիենտների վիճակը ծայրահեղ ծանր է, 9-ինը՝ կայուն ծանր. 2-ն...

Ինֆեկցիոն հիվանդանոցում 2 պացիենտների վիճակը ծայրահեղ ծանր է, 9-ինը՝ կայուն ծանր. 2-ն ապաքինվել են

1978
0

Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Թարմացում, 28.03.2020, 19:30-ի դրությամբ

Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։

Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։

Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30»,- գրել է նա։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2464112580357187