Գլխավոր Քաղաքական Արցախում ընտրություններին քվեարկել է ընտրողների 72,7 տոկոսը

Արցախում ընտրություններին քվեարկել է ընտրողների 72,7 տոկոսը

1117
0

Արցախում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 20:00-ի դրությամբ Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: Այս մասին հայտարարեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նա ներկայացրեց ընտություններին ակտիվությունն ըստ շրջանների:

Ըստ այդմ, Ստեփանակերտում քվեարկել է 27 893 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը: