Գլխավոր Տնտեսական Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել, եթե տեսնում ենք՝ ոսպը և...

Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել, եթե տեսնում ենք՝ ոսպը և հնդկաձավարը թանկացել են, կարող եք ընտրել մյուս փոխարինիչները. նախարար (տեսանյութ)

884
0

Tert.am-ը գրում է․

Չեմ կարծում, թե մենք որևէ դեպքում պետք է թույլ տանք մեզ խուճապի մատնվել: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով թանկացումներին:

«Հնդկաձավարի դեպքում արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսի տարածումից, եղել է գնաճ, բայց խուճապի մատնվելու որևէ առիթ, պատճառ չկա: Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրան հանգիստ վերաբերվել, եթե մենք տեսնում ենք՝ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները, այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում»,-ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքներին, ասաց, որ առայժմ վաղ է տարվա կտրվածքով հաշվարկներ հրապարակելը, քանի որ այդ ամենը կախված է նրանից, թե մարդիկ որքանով պատասխանատու կվերաբերվեն իրենց այն պարտականություններին, որոնք այսօրվա իրավիճակով թելադրված են: «Սպասեք, թող այս դժվար ժամանակահատվածը անցնի, վկերադառնանք արդեն թվերով, կանխատեսումներով, հնարավորությունների վերաբերյալ մեր գնահատականներով»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ հարկային վճարումների համար օրենքով սահմանված ժամկետները փոփոխելու հարց չի քննարկվում: «Կառաարությունը նախատեսում է ֆինանսական ծախսերի ավելացում, այդ թում՝ եթե անհրաժեշտ համարվի, նաև պարտքի ավելացման հաշվին, դա նույնպես պետք է գտնվի խելամիտ սահմաններում, քանի որ այդ պարտքը նույնպես մեր ժողովուրդը, հասարակությունն է վերադարձնելու»,-ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կառավարությունը իր ծախսային ուղղությունները հատկապես կապիտալ շինարարությունը պետք է իրականացնի ավելի բարծր ծավալներով, քան պլանավորված են, և մյուս կողմից սոցիալական միջոցառումներ, տնտեսական աջակցության միջոցներ պետք է իրականացնի:

Նախարարը համաձայնեց, որ Կենտրոնական բանկի այն կանխատեսման հետ, որ կորնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա և ասաց, որ տնտեսական արդյունքի կրճատումը՝ տարեսկզբի կանխատեսումների համեմատ էական կլինի:

«ԿԲ-ի գնահատման առանձահատկությունն այն է, որ դա կոնկրետ իրավիճակի գնահատական է, այսինքն՝ այդ պահի դրությամբ տրված գնահատական: Մենք կարծում ենք, որ սա այն տարին է, որ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումն այն կանխատեսումների համեմատությամբ, որ տարվա սկզբին էին արված: Տարվա սկզբին այդ արդյունքները բավականին լավատեսական էին, և երկու ամսվա ցուցանիշները ոչ ավելի վատ էին, քան 2019-ին արձանագրված շատ լավ ցուցանիշները: Սակայն սա ցույց է տալիս մեկ բան, որ մենք կարող եք արտադրել, կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որը աճում է բարձր տեմպերով: Կանցնեն դժվար ժամանակները: Չնայած 2020-ի դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք և պոտենցիալը, և տնտեսական ակտիվությունը»,-ասաց Խաչատրյանը:

Նոր տեսանյութ.