Գլխավոր Լուրեր Երկրորդ չարտերային թռիչքով Ռուսաստանից Հայաստան է վերադառնում ավելի քան 200 քաղաքացի

Երկրորդ չարտերային թռիչքով Ռուսաստանից Հայաստան է վերադառնում ավելի քան 200 քաղաքացի

841
0

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում են հայրենիք»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՌԴ-ից առաջին չարտերային թռիչքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 6-ին։