Գլխավոր Լուրեր Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին

1336
0

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպն ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:

Բացասականն այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,- գրել է նախարարը: