Գլխավոր Լուրեր Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 50 տոկոսով, մահվան...

Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 50 տոկոսով, մահվան դեպքերը` 70 տոկոսով. ՏԱՍՍ

779
0

News.am-ը գրում է․

Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղել են. եթե անցած շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը կրկնապատկվել էր, ապա անցած յոթ օրվա ընթացքում ավելացել է մեկուկես անգամ: Այժմ հաստատվել է վարակմանմ մոտ 1.5 միլիոն դեպք, այսինքն` յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով մոտ 19 վարակված, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առողջացածների թիվը շարունակում է արագ աճել: Մեկ շաբաթվա ընթացքում դրանց թիվը մոտ 357 հազար է կազմեկ: Իհարկե, աճում է նաեւ մահացությունների թիվը` ավելի քան 70 տոկոսով` 50 հազարից հասնելով 85.5 հազարի: Առաջատարների թվում են Իտալիան եւ Միացյալ Թագավորությունը, որտեղ մահացության մակարդակը գերազանցում է 12 տոկոսը: Ամբողջ աշխարհում այն մեկ շաբաթվա ընթացքում աճել է 5 տոկոսից մինչեւ 6 տոկոս:

Վարակը շարունակում է տարածվել: Հաստատված դեպքերի մասին չեն հայտնել միայն երկու տասնյակ երկրներում` ընդհանուր թվի 13.5 տոկոսը: Մեկ շաբաթվա ընթացքում առաջին վարակվածների մասին է հաղորդվել Եմենում եւ Աբխազիայում, Տաջիկստանում եւ մի շարք փոքր կղզի պետություններ շարունակում են պահել պաշտպանությունը:

Չինաստանը դուրս է մնացել առաջին հնգյակից

Եթե յոթ օր առաջ կորոնավիրուսով վարակվել էր աշխարհի բնակչության մոտ 0.01 տոկոսը, ապա այժմ այդ թիվն արդեն 0.02 տոկոս է կազմում: Առաջին հնգյակում վարակվածների քանակի առումով զգալի փոփոխությունների են տեղի ունեցել: Եթե առաջին երեքը` ԱՄՆ-ը (462 հազար), Իսպանիան (152 հազար) եւ Իտալիան (143.6 հազար) անփոփոխ են մնացել, ապա Չինաստանը (81.9 հազար), որից եւ սկսվել էր վիրուսի տարածումը, տեղափոխվել է չորրորդ տեղ: Վերջին շաբաթներին կորոնավիրուսը հայտնաբերվում է օրական ոչ ավելի, քան 100 մարդու մոտ: Գերմանիայում (112 հազար) եւ Ֆրանսիայում (86 հազար) վարակվածների թիվը զգալիորեն ավելացել է, որոնք, համապատասխանաբար, չորրորդ եւ հինգերորդ տեղում են աշխարհում: Ամենամեծ աճը գրանցվել է ԱՄՆ-ում, որտեղ յոթ օրվա ընթացքում դեպքերի թիվն աճել է ավելի քան 220 հազարով` գերազանցելով 460 հազարը: Մի շարք երկրներում նոր դեպքերի թիվը հասնում է օրական 4 հազարի, մասնավորապես` ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Թուրքիայում եւ Մեծ Բրիտանիայում: Յուրաքանչյուր օր 2 հազարական դեպք է գրանցվում Գերմանիայում եւ Իրանում, հազարական դեպք` Բելգիայում, Նիդեռլանդներում, Կանադայում եւ այլն: Ռուսաստանում ուրբաթ օրը գրանցվել է մոտ 1.8 հազար նոր վարակված:

Մահացության մակարդակն աճում է

Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահացությունների մասնաբաժինը աճել է մինչև 6 տոկոսով: Առաջատարներն են Իտալիան, որտեղ մահացել է 17-ից ավելի մարդ, Միացյալ Նահանգները (16.5 հազար) եւ Իսպանիան (15,2 հազար): Մահացության մակարդակը Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ, շատ բարձր չէ` 3.6 տոկոս: Առաջատարներն են Իտալիան եւ Միացյալ Թագավորությունը, որտեղ այն 12.2 տոկոս է կազմում: Գերմանիայում ամենացածր ցուցանիշներից մեկն է` 2 տոկոս:

Առողջացման ճանապարհը

Առողջացած մարդկանց թիվն անցած շաբաթվա համեմատ աճել է 1.8 անգամ, յոթ օր առաջ 200 հազար մարդ է գրանցվել` բացի Չինաստանից, որտեղ արդեն ապաքինվել է վարակվածների մոտ 95 տոկոսը, ամենից արագ առողջացողների թիվն աճում է Իսպանիայում եւ Գերմանիայում. այս երկրներից յուրաքանչյուրում ավելի քան 50 հազար վարակված է դուրս գրվել հիվանդանոցներից: Սակայն այս շաբաթ գրանցվել է կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակման դեպք: Թաիլանդում մի կնոջ մոտ բուժումն ավարտելուց մի քանի օր անց կրկին կորոնավիրուս է ախտորոշվել:

Էպիկենտրոնը` Եվրոպայում

Եվրոպան շարունակում է մնալ կորոնավիրուսով վարակման աշխարհի էպիկենտրոնը. այնտեղ այժմ վարակման մոտ 800 հազար դեպք է գրանցվել: Մեկ շաբաթ առաջ այդ թիվը գրեթե երկու անգամ պակաս էր: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, ընդհանուր առմամբ, մոտ 450 հազար մարդ արդեն վարակվել է կորոնավիրուսով` 200 հազարով ավելի, քան նախորդ շաբաթ էր: Ընդ որում, ԱՄՆ իշխանությունները հայտարարում են, որ երկրում կորոնավիրուսով վարակման հիմնական օջախներում իրավիճակը գնալով կայունանում է:

Երրորդ տեղը զբաղեցնում է Արեւելյան Ասիան, բայց այնտեղ մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է ընդամենը 6 հազար նոր դեպք: Իրավիճակը սրվել է, մասնավորապես Ճապոնիայում, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 6.2 հազարը, եւ իշխանությունները որոշել են Տոկիոյում եւ մի շարք այլ պրեֆեկտուրաներում արտակարգ դրություն հայտարարել: Հարավային Կորեայում, ընդհակառակը, իրավիճակը նորմալանում է. վերջին 50 օրվա ընթացքում առաջին անգամ երկրում գրանցվել է վարակման օրական 30-ից պակաս դեպք:
Ընդ որում, աշխարհում աճում է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի անցկացման թիվը: Այս ցուցանիշով առաջատարներն են ԱՄՆ-ը (2.3 միլիոն թեստ), Գերմանիան (1.3 միլիոն) եւ Ռուսաստանը (ավելի քան 1 միլիոն): Որոշ երկրներում, ինչպիսին է, օրինակ, Էստոնիան, կորոնավիրուսի ախտորոշման համար բնակչության զանգվածային թեստավորումներ են պատրաստվում անցկացնել: