Գլխավոր Լուրեր «Տաթևիկ Ռևազյանը ո՛չ մասնագիտական կրթություն ունի, ո՛չ փորձ». Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին...

«Տաթևիկ Ռևազյանը ո՛չ մասնագիտական կրթություն ունի, ո՛չ փորձ». Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ

1126
0

«Հայաստանն այսօր չունի քաղաքացիական ավիացիա, եղած ավիաընկերությունների թիվը շատ քիչ է, այն էլ դրանց արդեն Եվրոպայում չեն ճանաչում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «ՕրաԽնդիր» հաղորդմանն ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Աթբաշյանը:

Ըստ Աթբաշյանի՝ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության՝ Հայաստանի մասին բացասական զեկույցի համար մեղավոր են և՛ քաղավիացիայի կոմիտեն, և՛ տեղական ավիափոխադրողները. «Ազգային ավիափոխադրող ունենալը միանշանակ ճիշտ մոտեցում է: Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը չի ընդունում դա՝ կարծելով, թե այն ամբողջապես պետք է ֆինանսավորվի պետբյուջեից, մինչդեռ իրականում հակառակն է՝ այն պետք է բյուջեն համալրի լրացուցիչ միջոցներով: Կարելի է զարգացնել գործող ընկերությունները, դրանց մեջ ազգային փոխադրողի պոտենցիալ կա»:

Փորձագետի խոսքով՝ Տաթևիկ Ռևազյանը ո՛չ մասնագիտական կրթություն ունի, ո՛չ էլ փորձ. «Հանդիպում ունեցել եմ նրա հետ: Ընդհանուր առմամբ դուրս եկավ նրա տրամադրվածությունը, պատրաստակամությունը, բայց նա պետք է մասնագետներին բերի քաղավիացիայի ոլորտ, այլապես կձախողի»,- նշել է նա:

Եթերի ընթացքում Աթբաշյանը նշել է, որ ինքը՝ իբրև հին ավիատոր, պատրաստ է Ռևազյանին խորհուրդներ տալ, թե ինչպես զարգացնել հատկապես փոքր ավիացիան, վերագործարկել Հայաստանի փոքր օդանավակայանները, որոնք կառուցվել են դեռևս խորհրդային տարիներին:

Մանրամասները՝ տեսանյութում: