Գլխավոր Պաշտոնական Փաշինյանի որոշմամբ Հայաստանի կայուն զարգացման նպատակների խորհուրդ է ստեղծվել

Փաշինյանի որոշմամբ Հայաստանի կայուն զարգացման նպատակների խորհուրդ է ստեղծվել

721
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ:

Որոշման մեջ մասնավորածես, ասվում է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

2. Հաստատել՝

1) խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի և ռոտացիայի կազմակերպման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) խորհրդի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 167-Ա որոշումը»: