Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել «դատարկախոսությունը» Մեծ Բրիտանիայում Գլխավոր հետախության վարչության նախկին աշխատակցի ու նրա դստեր թունավորման մասին և անցնել կոնկրետ հարցերի լուծմանը։ Այդ մասին նա հայտարարել է Չինաստան այցի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ապակայունացնող գործողություններին, ապա այնպես, ինչպես շատ այլ իրադարձությունների վերաբերյալ՝ մասնավորապես, Լոնդոնի հետ համերաշությունը Սոլսբերիի հայտնի իրադարձությունների հարցով կոնկրետ ինչ-որ բան չի ասվել։ Բոլորն ասում են մեծ հավանականությամբ։ Ինձ թվում է՝ պետք է դադարեցնել այդ ստեղծագործական դատարկախոսությունը և անցում կատարել կոնկրետ հարցերի՝ կապված իրական համագործակցության հետ»,-ասել է նա։
«Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի վերադարձին «յոթնյակ»՝ «ութնյակ»՝ մենք դրանից դուրս չենք եկել։ Գործընկերները ժամանակին հրաժարվել են ժամանել Ռուսաստան հայտնի նկատառումներով։ Խնդրեմ, ուրախ կլինենք բոլորին տեսնել մեզ մոտ՝ Մոսկվայում»,-շեշտել է ՌԴ նախագահը։