Գլխավոր ՇոուԲիզ Մեկական գաջեթ հայ երեխաներին․ Սերժ Թանկյանը դիմել է իր երկրպագուներին

Մեկական գաջեթ հայ երեխաներին․ Սերժ Թանկյանը դիմել է իր երկրպագուներին

1475
0

Ամերիկահայ հայտնի երաժիշտ, System Of A Down խմբի ֆրոնթմեն Սերժ Թանկյանը կոչ է արել իր հետեւորդներին եւ բոլոր ոչ անտարբեր մարդկանց օգնել երեխաներին, որոնք Արտակարգ դրության պատճառով հայտնվել են կարանտինային պայմաններում։

Ինչպես հայտնի է, Հայաստանում սովորողներն անցել են հեռավար ուսուցման, բայց, ավաղ, ոչ բոլոր ընտանիքներն են կարող իրենց թույլ տալ սմարթֆոն կամ համակարգիչ։

«Նվիրաբերելով 200 դոլար դուք կարող եք մեկ սովորողի ապահովել գաջեթով եւ ինտերնետի հասանելիությամբ», – գրել է Թանկյանն Instagram-ի իր էջում՝ դիմելով իր հետեւորդներին։