Գլխավոր Լուրեր Իտալիայում մեկ օրում ռեկորդային թվով հիվանդներ են ապաքինվել կորոնավիրուսից

Իտալիայում մեկ օրում ռեկորդային թվով հիվանդներ են ապաքինվել կորոնավիրուսից

838
0

Իտալիայում վերջին մեկ օրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 2943 մարդ, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է դարձել երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:

Նշվում է, որ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 54 543-ի: Նախօրեին հաղորդվում էր ապաքինման 2723 դեպքի մասին:

Ներկա պահին ակտիվ վարակակիր է 107 699 մարդ, որոնց թիվը վերջին մեկ օրում նվազել է 10-ով: Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում վարակվել է 187 327 մարդ, որոնցից 25 085-ը մահացել են։