Գլխավոր Լուրեր Ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների բարձրացում` 35 հազար դրամով

Ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների բարձրացում` 35 հազար դրամով

1457
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր թջում գրում է.

«Ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների բարձրացում` 35 հազար դրամով

✅Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 35 հազար դրամով բարձրացվել է ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակը: Ըստ այդմ` 2020 թվականի սեպտեմբերից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը սահմանվում է`

🔸հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն,

🔹բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, նախկին 25000 դրամի փոխարեն,

🔸տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, նախկին 20000 դրամի փոխարեն,

🔹դոկտորանտների համար` 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն:

✅ «Սա ավելի քան կրկնակի բարձրացում է և մենք հույս ունենք, որ այն կնպաստի երիտասարդ մասնագետների ներգրավմանը հետազոտական աշխատանքների ոլորտում և դրական ազդեցություն կունենա գիտական արդյունքի զարգացման վրա»,- նշել է Արայիկ Հարությունյանը և եզրափակել, որ կրթաթոշակների բարձրացումը նախատեսված էր նախարարության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով:

Ավելին 🔀 https://bit.ly/2wYMSpk »: