Գլխավոր ՇոուԲիզ «Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ». Միխայիլ Գալուստյանը հրապարակել է Սարիկ...

«Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ». Միխայիլ Գալուստյանը հրապարակել է Սարիկ Անդրեասյանի հոլովակը՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի

2268
0

Հայտնի շոումեն, կատարկերգու Միխայիլ Գալուստյանն Instagram-ում հրապարակում է արել ի հիշատակ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի։ «Բարեւ։ Թույլ տուր ներկայանալ։ Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ»,- գրել է նա՝ տեսահոլովակ հրապարակելով, որի հեղինակը ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն է։

Տեսանյութին արձագանքել են շատ հետեւորդներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել հայերին։ «Սրտագին պատմություն երկրի ու ժողովրդի մասին։ Վիշտ անմեղ զոհերի մասին…», «Սգում եմ հայ ազգի հետ…», «Շնորհակալություն տեսանյութի համար։ Արցունքների է հասցնում…», «Ամբողջ հոգով սիրեցի Հասյատանը, երբ մարտին եղա այնտեղ, մեծամասամբ այնտեղ ապրող մարդկանց շնորհիվ։ Ես երբեք այսպիսի հյուրընկալություն չեմ տեսել։ Հիասքանչ էր…», «Շնորհակալ եմ այս տեղեկատվական եւ մեր ժողովրդի էությունն արտացոլող հոլովակի համար…»:

Հայաստանի պատմության, մշակույթի եւ հայերի մասին իր կարճամետրաժ հոլովակով կիսվել է նաեւ Սարիկ Անդրեասյանը, որը գրել է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի համար ապրիլի 24-ը շատ նշանակալից օր է։ Սա մեր նախնիների մասին վշտի ու հիշատակի օր է, որոնք բնաջնջվել են 105 տարի առաջ Օմսանյան Կայսրության տարածքում։ Ես ու իմ թիմը ցանկանում ենք, որ այս դիմումն անհրաժեշտռ տարածման եւ ուշադրության արժանանա ոչ միայն հայերին, այլեւ նրանց համար, ովքեր կարծում ենք, որ ազգային կամ որեւէ այլ հողի վրա բնաջնջումը հանցագործություն է մարդու ու մարդկության դեմ»։