Facebook սոցիալական ցանցը հայտարարել է սեփական մեսինջերի թարմացման մասին, որում ավելանում է նոր ծառայություն՝ Messenger Rooms, որը հնարավորություն է տալիս իրականացնել խմբային տեսազանգեր, գրում է «ՌԳ»-ը։
Տեսակոնֆերանսներում կարող է մասնակցել մինչեւ 50 մարդ։ Ընդ որում՝ սոցիալական ցանցում գրանցվելը պարտադիր չէ։ Rooms-ում խոսակցությունների տեւողությունն անսահմանափակ է։ Օգտատերերը կարող են կիրառել «դիմակներ», ինչպես նաեւ արգելափակել զանգերն ու կատարել ադմինիստրատիվ զանգեր՝ հեռացնելով մյուս մասնակիցներին։
Ընկերությունն արդեն հայտարարել է, որ մեծացնում է խմբային զանգերի մասնակիցների քանակը նաեւ WhatsApp-ում՝ չորսից մինչեւ ութ մարդու հնարավորությամբ։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...