Գլխավոր Լուրեր Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրեր են պտտվում․ New York Post

Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրեր են պտտվում․ New York Post

1291
0

Լուրեր են պտտվում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին, հայտնում է New York Post-ը՝ հղում կատարելով Հոնկոնգի հեռուստահեռարձակման ցանցին։

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան մասին սոցցանցերում հայտնել է հոնկոնգյան HKSTV արբանյակային հեռուստատեսության փոխտնօրենը՝ հղում կատարելով «շատ հուսալի աղբյուրին»։

Այլ չճշտված աղբյուրների համաձայն, Կիմ Չեն Ընի սրտի վիրահատությունը անհաջող է անցել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են։

Ավելի վաղ Fox News-ը, հղում կատարելով ճապոնական Shukan Gendai ամսագրին, հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը «վեգետատիվ վիճակում է»։

Մինչ այդ CNN հեռուստաալիքը հայտնել էր Կիմ Չեն Ընի առողջական վիճակի լուրջ վատացման մասին։ Ընդ որում, Հյուսիսային Կորեայում այս տեղեկատվությունը հերքել էին՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ առաջնորդը, ինչպես նախկինում, կատարում է իր պարտականությունները։

Դրանից հետո Reuters-ը հայտնել էր, որ Չինաստանը բժիշկներ է ուղարկել Հյուսիսային Կորեա, սակայն չի հայտնել դրա նպատակը։