Գլխավոր Լուրեր Իտալիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը շարունակում է նվազել․The Guardian

Իտալիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը շարունակում է նվազել․The Guardian

728
0

Tert.am-ը գրում է․

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 415-ով, որը հինգով քիչ է նախօրեին գրանցված տվյալից:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, այդ ցուցանիշը մարտի 17-ից ի վեր արձանագրված ամենացածր ցուցանիշն է: Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 26.384 մարդ: Մինչդեռ ապաքինվածների թիվը հասել է 63.120-ի:

Երկրում արձանագրվել է վարակման 195.351 դեպք, որոնցից ներկա պահին ակտիվ վարակակիր են 105.847-ը: