Գլխավոր Քաղաքական Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

1187
0

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 11-ին Ալմաթիում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։