Գլխավոր Քաղաքական Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ որոշեց աջակցել հեռավար աշխատող քաղաքացիներին

Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ որոշեց աջակցել հեռավար աշխատող քաղաքացիներին

1530
0

Ապրիլի 28-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին: Քվեարկության ընթացքում 92 խորհրդարանականներ աջակցեցին այս օրենսդրական նախաձեռնությանը, իսկ 18-ը ձեռնպահ մնացին:

Նշված օրենսդրական փաթեթի համաձայն, եթե աշխատողները կարող են տեղափոխվել հեռավար աշխատանքի, գործատուն չպետք է այն ձեւակերպի որպես բացակայություն, եւ պարտավոր է ամբողջ ծավալով պահպանել աշխատավարձը: