Գլխավոր Լուրեր Գավառում միջադեպի հետեւանքով մահացածը ռազմական ոստիկանության քննիչ չէ․ ՊՆ խոսնակ

Գավառում միջադեպի հետեւանքով մահացածը ռազմական ոստիկանության քննիչ չէ․ ՊՆ խոսնակ

0
824

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկ Գավառ քաղաքում գրանցված միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել։

«Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։

Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»,- ասված է խոսնակի գրառման մեջ։