Գլխավոր Քաղաքական Ես երեկ շատ խառն եմ եղել չեմ տեսել, որ վարչապետն ինձ նամակ...

Ես երեկ շատ խառն եմ եղել չեմ տեսել, որ վարչապետն ինձ նամակ է գրել. Մարուքյանը հրապարակային պատասխանեց Փաշինյանին

1433
0

News.am-ը գրում է․

Ես երեկ շատ խառն եմ եղել չեմ տեսել, որ վարչապետն ինձ նամակ է գրել. Ինքն իր թերթում խմբագրական է գրել ու անդրադարձել ինձ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ասում է՝ տպավորություն է, որ մենք այդ փողի տեղը չգիտեն, բայց գիտենք, ու չենք տալիս, ինքը գիտի ու ասում ա տվեք: Տպավորություն է, որ ինքը լիներ, կտար, մենք չենք տալիս: Վերջում եզրահանգում է նրան՝ եթե Մարուքյանը գրավոր գրեր կառավարությանը, կառավարությունը կարձագանքեր»,-ասաց նա:

«Մարտի 30-ին ես պաշտոնական նամակով դիմել եմ վարչապետին ու ներկայացրել գաղափարը, որ կառավարության ծրագրերն իրավիճակի դրամատիզմին համահունչ չեն, առաջարկում եմ ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին եւ այլն:

Դրանից հետո՝ 20 օր անց, նոր ես ուղիղ եթերի միջոցով արդեն դետալավորված գաղափարը ներկայացրել եմ: Հետեւաբար ինձ նամակ գրելու կարիք չկա»,-հավելեց նա:

Մարուքյանն անդրադարձավ նաեւ իր առաջարկին. «Մենք ասում ենք, որ Կենտրոնական բանկում կառավարության համապատասխան հաշվի վրա կա 380 մլրդ դրամի չափ փող՝ խնայողությունների հաշվին: Մենք ասում ենք, որ դրանից ազատ փող է մինչեւ 200 մլրդ դրամը: Մնացածը 150 մլրդ դրամը ծանրաբեռնված է վարկային պարտավորություններով: Եթե չեք ուզում 100 մլրդ դրամի կանխիկ աջակցություն տալ, ինչքա՞ն եք ուզում, ասեք»: