ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա:
Այս մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հրապարակելով Արթուր Դանիելյանի լուսանկարը:
«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-լուսանկարին կից գրել է նա: