Գլխավոր Լուրեր Կառավարությունը միանվագ 300 000 դրամ կտրամադրի Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանի

Կառավարությունը միանվագ 300 000 դրամ կտրամադրի Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանի

777
0

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին որոշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը 86 մլն 100 հազար դրամ տրամադրել։ Նպատակը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300 000 դրամի չափով պարգևատրումն է։

2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 287 վետերան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հիշեցրեց, որ սա միանվագ պարգևատրում է, բայց 2019 թվականից կրկնապատկվել է ամենամսյա պարգևավճարը՝ 50,000-ից դառնալով 100,000 դրամ։

Ընդունված առաջարկով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանների կհատկացվի դրամական աջակցություն։