Գլխավոր Լուրեր Նախարարությունը մանրամասներ է հայտնել մահացած 27-ամյա պացիենտի մասին

Նախարարությունը մանրամասներ է հայտնել մահացած 27-ամյա պացիենտի մասին

1705
0

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցած և մահացած 27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդ աղջկա առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,-նշել է խոսնակը:

Մեկնաբանություններում տրված հարցերին, թե պացիենտն ինչ հիվանդություններ է ունեցել՝ Նիկողոսյանը պատասխանել է, որ հիվանդության պատմությունը չի բացվելու կամ եթե բացվի՝ միայն ընտանիքի թույլտվությամբ։ «Մենք դեպքեր ենք ունեցել, երբ հիվանդությունը նշելու պատճառով նույնականացրել են մահացած անձին»,-նշել է նա:

Նոր տեսանյութ.