Գլխավոր Սպորտ Իտալիայի Ա Սերիայի բոլոր ակումբները կողմ են քվեարկել մրցաշրջանի վերսկսմանը

Իտալիայի Ա Սերիայի բոլոր ակումբները կողմ են քվեարկել մրցաշրջանի վերսկսմանը

5337
0

NEWS.am SPORT-ը գրում է․

Իտալիայի Ա Սերիայի բոլոր ակումբները (20) կողմ են քվեարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնության վերսկսմանը, հաղորդում է Football Italia-ն։

ՈւԵՖԱ-ն ազգային լիագներին հորդորել էր ամռան ամիսներին ավարտին հասցնել առաջնությունները։ Այդուամենայնիվ Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Բելգիայի առաջնությունները կմնան անավարտ։

Այժմ շարունակվում են միայն Բելառուսի, Թուրքմենստանի, Թայվանի եւ Նիկարագուայի առաջնությունները։