Գլխավոր Քաղաքական Կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց. Վանեցյանի ներկայացուցիչներ

Կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց. Վանեցյանի ներկայացուցիչներ

1140
0

Հայտարարում ենք, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած այս տեղեկությունները որեւէ աղերս չունեն իրականության հետ։ Այս մասին հայտարարություն են տարածել Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել եւս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։

Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց։ Զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում»։