NEWS.am SPORT-ը գրում է․
Իտալիայի Ա Սերիայի բոլոր ակումբները (20) կողմ են քվեարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնության վերսկսմանը, հաղորդում է Football Italia-ն։
ՈւԵՖԱ-ն ազգային լիագներին հորդորել էր ամռան ամիսներին ավարտին հասցնել առաջնությունները։ Այդուամենայնիվ Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Բելգիայի առաջնությունները կմնան անավարտ։
Այժմ շարունակվում են միայն Բելառուսի, Թուրքմենստանի, Թայվանի եւ Նիկարագուայի առաջնությունները։