Գլխավոր Քաղաքական «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. նիստին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. նիստին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը

708
0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր` մայիսի  2-ին, տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` նշելով, որ նիստը տեւել է մոտ երկու ժամ:

«Կուսակցության լիագումար նիստից առաջ մենք հավաքվում եւ օրակարգային հարցեր ենք քննարկում, նման հանդիպում ենք այսօր ունեցել, նաեւ յուրաքանչյուր հանձնաժողով ներկայացրել է իր տիրույթում գտնվող հարցեր եւ մենք մեր դիրքորոշումներն ենք հայտնել»,-ասաց նա:

Նշենք, որ նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացել է` չպատասխանելով լրագրողների հարցերին: