Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ ղեկավարը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջինիս՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանն այցելելու ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Այո, սպասում ենք ֆուտբոլի ժամանակ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին հարցին: