Գլխավոր Քաղաքական Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացին

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացին

710
0

Մայիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացին: