Գլխավոր Լուրեր Պատահարներ Արտակարգ իրավիճակ Երևանում. անձրևի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի...

Արտակարգ իրավիճակ Երևանում. անձրևի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ

1443
0

Երեւանում հորդառատ անձրևի հետեւանքով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

«Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։ Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ Վերջիններս նույնպես չեն կարողանում գործողություններ կատարել, քանի որ ջրի բարձրությունը անցնում է 1 մետրից։ Բոլոր ավտոմեքենաները պատկանում են ՀՀ կառավարությանը և նախագահի ապարատի աշխատակիցներին, իսկ անձրևաջրերի կուտակման պատճառն այն է, որ ջրահեռացման խողովակները խցանված են, և եթե Երևանի քաղաաքպետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը մաքրեին ջրատար խողովակները, ապա այսօր այս պատկերը չէր լինի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ջուրն այնքան է բարձրացել, որ լցվել է վարչական շենքը»,– գրում է կայքը։