Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ իտալական ակումբում, գրում է Corriere dello Sport-ը։
Հայաստանի հավաքականի ավագը իր գործակալ Մինո Ռայոլային հանձնարարել է բանակցել Լոնդոնի «Արսենալի» հետ իր տեղափոխության հարցով։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական ակումբին։
Մխիթարյանը գոհ է իր վիճակից «Ռոմայում» եւ լավ հարաբերություններ ունի հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ, որը եւս ցանկանում է շարունակել համագործակցությունը Մխիթարյանի հետ։
Բրիտանական մամուլը գրել էր, որ «Արսենալն» այժմ 31-ամյա կիսապաշտպանի համար «Ռոմայից» պահանջում է 10 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը 8 միլիոնով պակաս է ավելի վաղ պահանջած գումարից:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...