Գլխավոր Լուրեր «Տեսախցիկը ապացուցեց Իջեւանի անտառներում Կովկասյան ընձառյուծի ներկայությունը․ շնորհավորում եմ բոլորիս»․ Փաշինյան

«Տեսախցիկը ապացուցեց Իջեւանի անտառներում Կովկասյան ընձառյուծի ներկայությունը․ շնորհավորում եմ բոլորիս»․ Փաշինյան

1546
0

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել և գրել․

«Տեսախցիկը ապացուցեց Իջեւանի անտառներում Կովկասյան ընձառյուծի ներկայությունը։ Շնորհավորում եմ բոլորիս։)»:

Տեսախցիկը ապացուցեց Իջեւանի անտառներում Կովկասյան ընձառյուծի ներկայությունը։ Շնորհավորում եմ բոլորիս։)

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 7 мая 2020 г.

Ընձառյուծը՝ Տավուշում

🐆50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ❗️🗺Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։📌Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։📸Լուսանկարներն ու տեսանյութը՝ WWF Armenia-ի։

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Четверг, 7 мая 2020 г.