ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը, այսօր կեսօրի ընդմիջմանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում էր: Երբ խմբակցությունից դուրս գալուց հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին քննարկում այնտեղ, Փաշինյանն ասաց, որ սուրճ էին խմում: Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետաքրքրասիրությունը փորձեց բավարարել՝ տեղեկացնելով, որ սուրճը խմում էին դառը:
Ասաց նաեւ, որ զրուցել են Արցախյան հիմնախնդրի հարցում ունեցած մտահոգությունների եւ շահարկվող տեղեկությունների մասին: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է այն շահարկումներին, ըստ որոնց՝ ամեն օր Արցախը հանձնում են։