Գլխավոր Քաղաքական Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են

Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են

486
0

Հայաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացման ավարտին՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ընթացքում:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է. «Ես օրերս եմ հեռախոսազրույց ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ. մեր երկու երկրներն ունեն շատ լավ հարաբերություններ, դրանք դինամիկ զարգանում են»:

Օրերս Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գոհունակություն էին հայտնելոր չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներիներկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը