Գլխավոր Լուրեր Կարեն Կարապետյանը հրավիրվել է մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

Կարեն Կարապետյանը հրավիրվել է մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

0
751

ՀՀ ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր նիստի աշխատանքներին մասնակցելու համար  հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ առաջարկն ուղարկել են, ենթադրում է, որ այն կընդունվի:

Նիստը նշանակված է երկուշաբթի օրը՝ մայիսի 11-ին ժամը 13:00-ին: